Է՜, ականջներդ կանչի Կարապետիչ, Հայաստանի միակ ու Գլխավոր մարքսիստ… Ո՞ւր եք: Համուհոտ, երանգ էիք տալիս քաղաքական կյանքին: Նույնիսկ այն այլամոլորակային էպոսագետը ինչ-որ թարմություն հաղորդեց:
Արտագաղթի ուրվականը թակում է հազարների դռներ:
Ամեն օր արթնանում ես՝ հույսով, որ էս երկրում ինչ-որ բան կփոխվի ու արևի առաջին շողերի հետ հիասթափվում ես, որովհետև կեղծում են բոլորը:
Սոցիալակա՞ն, թե սոցիալիստական: Ինձ համար անհասկանալի է, երբ արհեստավարժ տնտեսագետը հայտարարում է, որ կենսաթոշակը նվազ է, այն պետք է բարձրացնել, այլապես մարդը «երջանիկ» չի լինի ու վերջ:
Միշտ ալ համախոհներ, գաղափարակիցներ կը հանդիպին իրարու, նոյնիսկ այս տարածքին վրայ եւ կը կազմեն ԿՈՐԻԶ մը՝ միեւնոյն արժէքները կրող, միեւնոյն արժէքները դաւանող...